Մեյսոնը գանգի ոսկորի կոտրվածքի պատճառով վիրահատվել է (լուսանկարներ)

«Հալ Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Ռայան Մեյսոնի առողջական վիճակի մասին:

Անգլիական ակումբը հաստատել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է գանգի ոսկորի կոտրվածք: Անգլիացին հաջողությամբ վիրահատվել է և գտնվում է կայուն վիճակում: Մեյսոնը մի քանի օր կմնա Լոնդոնի «Սենթ Մերի» նյարդավիրաբուժական կլինիկայում: Տեղեկությունն այն մասին, որ ֆուտբոլիստի մոտ ուղեղի արյունազեղում է, չի հաստատվել:

Մեյսոնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Չելսիի» հետ երեկ կայացած արտագնա խաղի ժամանակ Գարի Կեյհիլի հետ օդային պայքարում և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում