Ինքնաթիռի 6 տոմս և զրահապատ ամենագնաց. Ինչպիսի՞ պայմանագիր է առաջարկվել Դրոգբային

«Կորինտիանսը» շարունակում է փորձեր ձեռնարկել հարձակվող Դիդյե Դրոգբայի հետ պայմանագիր կնքելու համար:

«Goal.com»-ը հրապարակել է բրազիլական ակումբի կողմից իվուարցի ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի կետերը։ 38-ամյա ֆուտբոլիստը համաձայնվելու դեպքում ամսական կստանա 120 հազար դոլար, ինչպես նաև հավելավճարներ, եթե նա դառնա Բրազիլիայի առաջնության կամ Պաուլիստա նահանգի մրցաշարի լավագույն ռմբարկու:

Բացի այդ, համաձայնագրում առկա են այլ ուշագրավ բոնուսներ: «Կորինտիանսի» ֆուտբոլիստ դառնալու դեպքում Դրոգբան կստանա Բրազիլիայից Եվրոպա մեկնելու բիզնես կարգի հետադարձով 6 տոմս, վարձակալած տուն, անձնական թարգմանիչ և զրահապատ ամենագնաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում