«Խազարի գավաթ». Հայ շախմատիստների արդյունքները

Իրանում մեկնարկած «Խազարի գավաթ 2017» մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային երեք տուրերի հանդիպումները:

Հայաստանի առաջատար շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը տարել է 2 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով: Վաստակած 2.5 միավորով Սարգսյանը կիսում է 5-14-րդ հորիզոնականները և կես միավորով է հետ մնում 4 առաջատարներից:

Մրցաշարին մասնակցող Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 2 միավոր, իսկ գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը` 1.5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում