Australian Open. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում ավարտվեցին 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները։

Այս փուլի վերջին խաղում իսպանացի Ռաֆայել Նադալն առավելության հասավ ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ՝ 6:3, 6:3, 4:6, 6:4։ Աշխարհի նախկին առաջին ռակետը 21 ակտիվ միավոր վաստակեց, իսպանացու ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ Գոֆենի ակտիվում՝ 15 էյս, 10 կրկնակի սխալ։

Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար Նադալը խաղալու է կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ։

1/4 եզրափակչի մյուս զույգերն են՝

  • Միշա Զվերև – Ռոջեր Ֆեդերեր
  • Ժո-Վիլֆրիդ Ցոնգա – Ստեն Վավրինկա
  • Դավիդ Գոֆեն – Գրիգոր Դիմիտրով

Հիշեցնենք, որ մրցաշարի գլխավորի ֆավորիտներից աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը 1/8 եզրափակչում պարտվել է Միշա Զվերևին, իսկ երկրորդ ռակետ, մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը չի հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում