ՈւԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության մրցաշարային աղյուսակը

ՈւԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության մրցաշարային աղյուսակը։ Եվրոպական չեմպիոնների գավաթի պատմության ամենահաջողակ թիմը «Ռեալն» է, որը 1993 թվականից՝ արդեն Չեմպիոնների լիգայի նորագույն ժամանաշրջանից հետո պատվավոր տիտղոսը նվաճել է 5 անգամ։

Շուրջ 25 տարվա ընթացքում «Ռեալն» ու «Բարսելոնան» մրցաշարում անցկացրել են ավելի քան 220 հանդիպում։ Արդյունքում,  մադրիդյան թիմը 319 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ կատալոնացիներին գերազանցելով ընդամենը 5 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիան»։ Մյունխենցիները գերազանցում են «Մանչեսթեր Յունայթեդին», որն ընթացիկ խաղարկությանը չի մասնակցում։ «Արսենալը» հինգերորդ տեղում է և զգալի զիջում է առաջատարներին, իսկ «զինագործներին» հաջորդում են իտալական թիմերը՝ «Յուվենտուսն» ու «Միլանը»։

Հետաքրքիր փաստեր

  • «Ռեալը» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպումներն է անցկացրել՝ 231, ամենաշատ հաղթանակներն է տոնել՝ 136, ամենաշատն է գոլեր խփել՝ 483։
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» խփած և բաց թողած գնդակների նույն տարբերությունն ունեն՝ +236
  • «Մանչեսթեր Յունայթեդն» ամենաշատ ոչ-ոքիներ գրանցած թիմն է՝ 54։

*Մրցաշարում տոնած հաղթանակների համար ՈւԵՖԱ-ն թիմերին տվել է 2 միավոր, ոչ-ոքիների համար՝ 1։ Ստորև ներկայացված է Չեմպիոնների լիգայի նորագույն շրջանի մրցաշարային աղյուսակը (թոփ-25), իսկ այստեղ կարող եք ծանոթանալ բոլորի ժամանակների աղյուսակին։

Երկրորդ աղյուսակում հայկական ակումբներից «Փյունիկը» զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը, «Արարատը»՝ 201-րդ, «Շիրակը»՝ 278-րդ, «Ալաշկերտը»՝ 298-րդ, «Բանանցը»՝ 347-րդ, իսկ գործունեությունը դադարեցրած «Ուլիսը» 436-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում