FA-ն մեղադրանք է առաջադրել Վենգերին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մեղադրանք է առաջադրել։ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ խաղի ավելացրած ժամանակատվածում ֆրանսիացի մասնագետը բուռն արձանագանքեց իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածին։ Հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը Վենգերին կարգադրեց հեռանալ խաղադաշտից, իսկ «զինագործների» մարզիչը հանդերձարանի ճանապարհին հրեց և վիրավորեց մրցավարի օգնական Էնթոնի Թեյլորին։ Խաղից հետո Արսեն Վենգերը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, ինչը չի փրկել մեղադրանքի առաջադրումից։

Հունվարի 26-ին Վենգերը պետք է պատասխանի Ֆուտբոլային ասոցիացիայի մեղադրանքին, ինչից հետո մասնագետին պատժել-չպատժելու վերաբերյալ որոշում կկայացվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում