Վավրինկայի պատասխանը՝ Ֆեդերերի երկրպագուի բղավոցին (տեսանյութ)

Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան Ավստրալիայի Բաց առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Անդրեաս Սեպպիի հետ խաղում պատասխանել է իր հայրենակից Ռոջեր Ֆեդերերի երկրպագուներից մեկի բղավոցին։

Երկրպագուն բղավել է «Առա՛ջ, Ռոջեր», իսկ Վավինկան չի շփոթվել ու պատասխանել է․ «Նա «Ռոդ Լեյվերի» արենայում է»։ 

Հիշեցնենք, որ Ֆեդերերն ու Վավրինկան դուրս են եկել 1/4 եզրափակիչ որտեղ մրցելու են, համապատասխանաբար, Միշա Զվերևի և Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում