«Լիվերպուլի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է ԱՊԼ-ի այլ ակումբ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Լազար Մարկովիչը վարձավճարով տեղափոխվել է «Հալ Սիթի»: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը,- տեղեկացնում է «վագրերի» պաշտոնական կայքը:

Սերբիայի հավաքականի խաղացողը 2016-17թթ․ մրցաշրջանի առաջին կեսը վարձակալությամբ անցկացրել է Լիսաբոնի «Սպորտինգում»: 22-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի և 1 գոլ խփել:

Մարկովիչը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը՝ «Բենֆիկայից»: Նա մերսիսայդցիների կազմում մասնակցել է 34 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում