«Վիլյառեալը» կրկին վարձակալել է «Պորտուի» ֆուտբոլիստին (լուսանկար)

«Պորտուի» հարձակվող Ադրիան Լոպեսը կարիերան կշարունակի «Վիլյառեալում»:

«Դեղին սուզանավի» մամուլի ծառայությունը հաստատել է, որ ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է 29-ամյա ֆուտբոլիստին: 2015-16 մրցաշրջանում Ադրիանն արդեն վարձավճարով խաղացել է «Վիլյառեալում»:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին ասպարեզ է դուրս եկել 5 անգամ, միջինը մեկ մրցավեճում խաղադաշտում անցկացրել է 30 րոպե և գոլային գործողությունների չի մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում