Էմերին հաստատել է. ՊՍԺ-ն մոտ է 20-ամյա ֆուտբոլիստի համար 30 միլիոն վճարելուն

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Գեդեշը, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «Պարի Սեն Ժերմեն»:

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը փարիզցիներին կարժենա 30 միլիոն եվրո: Պորտուգալացու համար ֆրանսիացիները պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Բոլոր լավ խաղացողները հետաքրքրում են ՊՍԺ-ին, և Գեդեշը նրանցից մեկն է: Աշխատում ենք նրա տրանսֆերը գնելու շուրջ: Նա լավ ֆուտբոլիստ է և կարող է գործել ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում: Նա մեծ ապագայով խաղացող է, ով դեռ աճելու շատ տեղ ունի»,- փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում Գեդեշը դարձել է 7 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում