«Խազարի գավաթ». Հայ շախմատիստների տարբեր տեսակի արդյունքները

Իրանում ընթացող «Խազարի գավաթ» մրցաշարում ավարտվել են չորրորդ և հինգերորդ տուրերի պարտիաները։ 

Վերջին 2 տուրում Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ-ոքի, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը ունեցան մեկ հաղթանակ և մեկ պարտություն։

Հինգերորդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ունի 3,5 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, Մամիկոն Ղարիբյանը 3 միավորով 33-րդն է, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 2,5-ով՝ 50-րդը։ 4,5 միավորով աղյուսակը գլխավորում են 2 շախմատիստներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում