Որոնք են «Ռեալի» ֆուտբոլիստների վնասվածքների պատճառները (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Ռեալին»:

Մադրիդյան ակումբը հայտնվել է «վնասվածքների համաճարակում», ինչի հետևանքով թիմի մի շարք խաղացողներ դուրս են մնացել շարքից:

Մոմանին պատկերում է, որ դրա պատճառը «Նապոլիի» լեգենդ Դիեգո Մարադոնան ու թիմի գլխավոր մարզիչ Մարուրիսո Սարին են, ովքեր ձևանում են «Արքայական ակումբի» բժիշկներ և ամեն ինչ անում են, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» իտալական թիմի դեմ մարտական կազմով չխաղա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում