Ադրիան Ռամոսը չինական ակումբ տեղափոխվելու համար վարձավճարով կխաղա Իսպանիայում (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսը կարիերան շարունակելու է «Գրանադայում»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

Կոլումբացին պետք է տեղափոխվեր «Ցունցին Լիֆան», իսկ տրանսֆերն արժենար 12 միլիոն եվրո, սակայն չինական ակումբի ղեկավարությունը, որին պատկանում է նաև «Գրանադան», որոշել է իսպանացիների համար վարձակալել 31-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի նա անդալուզցիներին օգնի դուրս չմնալ Պրիմերայից: Գործարքը ձևակերպվել է որպես վարձավճար «Բորուսսիայից»` «Գրանադա»: 

Իսպանիայի առաջնության ավարտից հետո հարձակվողը կտեղափոխվի Չինաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում