«Արարատը» խոշոր հաշվով հաղթել է «Ալաշկերտին»

Հունվարի 24-ին «Արարատն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում` Ձորաղբյուրում հյուրընկալելով «Ալաշկերտին»:

«Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք․

Ալաշկերտցիները հանդես եկան խառը կազմով. երկրորդ թիմի ֆուտբոլիստներին միացել էին Բարձրագույն խմբում հանդես եկող խաղացողներ, ինչպես նաև փորձաշրջան անցնող մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ: «Արարատը» հանդես եկավ երկու տարբեր կազմերով: Հանդիպումն արարատցիները սկսեցին հետևյալ 11 ֆուտբոլիստներով.

Արման Մելիքսեթյան, Յուրի Գարեգինյան, Արգիշտի Պետրոսյան, Գոռ Պողոսյան, Գևորգ Պողոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Վարդան Արզոյան, Էդգար Մկրտչյան, Կարեն Ավոյան, Գեղամ Թումբարյան, Հովհաննես Հովհաննիսյան:

Առաջին խաղակեսն անցավ համառ պայքարում։ Խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց Կարեն Ավոյանը։ Երկրորդ խաղակեսում «Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով.

Գոռ Էլյազյան, Հակոբ Լոռեցյան, Սերգեյ Մկրտչյան, Ռևիկ Եղիազարյան, Վահե Չոփուրյան, Ռուսլան Ավագյան, Դավիթ Գրիգորյան, Նարեկ Պապոյան, Միքայել Առուստամյան, Հովհաննես Փափազյան (Գարիկ Կիրակոսյան), Սարգիս Մեթոյան:

Երկրորդ 45 րոպեների ընթացքում արարատցիները կարողացան ևս երեք անգամ գրավել մրցակցի դարպասը և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տանել տարվա առաջին ստուգողական խաղում: Դուբլ ձևակերպեց Սարգիս Մեթոյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Գարիկ Կիրակոսյանը:

Հավելենք, որ նախատեսված է՝ հունվարի 27-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում