Վեյկ ան Զե. Արոնյանը սև խաղաքարերով մրցեց առաջատարի հետ (կատարված քայլեր)

Հոլանդիայի Վեյկ ան Զե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարը: Տեղի են ունեցել 9-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատար Ուեսլի Սոյի հետ և ոչ-ոքի արդյունք գրանցել: Պարտիայի վերջնամասում հավասար դիրք է եղել, երկու գրոսմայստերներն էլ որոշել են սպասողական տակտիկա ընտրել և նախաձեռնությունը տալ մրցակցին: Արդյունքում, շախմատիստները համաձայնվել են ոչ-ոքիի, որովհետև երկուսից ոչ ոք ռիսկի չի դիմել:

Բացառությամբ մեկ պարտայից, տուրի մյուս բոլոր մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Միակ հաղթանակը տարել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով սպիտակներով պարտության է մատնել Լուկ վան Վելիին:

Ուեսլի Սոն մնաց առաջատարի դիրքում և այժմ ունի 6 միավոր: Կարլսենը, Պավել Էլյանովը և Յի Վեյը 5,5-ական միավորով կիսում են 2-4-րդ տեղերը: Արոնյանը 5 միավորով հինգերորդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում