Բուֆֆոնի և Կասիլյասի ջերմ խոսակցությունը

«Յուվենտուսի» և «Պորտուի» դարպասապահները ջերմ խոսակցություն են ունեցել «Twitter» սոցիալական ցանցում։

Չեմպիոնների լիգայի թվիթերյան պաշտոնական էջը հրապարակում էր կատարել՝ երկրպագուներից հարցնելով, թե այս դարպասապահներից ով է լավագույնը։

Իկեր Կասիլյասն արձագանքել էր հրապարակմանը՝ գրելով․ «Ջանլուիջի՛, ի՞նչ ես մտածում։ Ինձ համար լավագույնը դու ես»։ Իր հերթին Բուֆֆոնը պատասխանել է Կասիլյասին․ «Ես չեմ ընտրի։ Մենք լավագույնն ենք»,- գրել է իտալացի դարպասապահը։

Հիշեցնենք, որ այս վաղեմի ընկերները հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում։ Փետրվարի 22-ին «Պորտուն» հյուրընկալելու է «Յուվենտուսին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 14-ին։

@IkerCasillas @ChampionsLeague I don’t choose. We are the best

Հետևեք մեզ նաև Telegram-ում