Լևանդովսկի․ «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխությունն առաջընթաց չէր լինի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վստահ է, որ «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխությունն իր համար առաջընթաց չէր նշանակի, քանի որ մյունխենյան թիմը չի զիջում նշված ակումբներին։

««Բավարիան» աշխարհի լավագույն ակումբներից է, ինչպես «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Իսպանական ակումբներից որևէ մեկը տեղափոխվելն իմ կարիերայի համար առաջ քայլ չէր լինի։ Բացի այդ, ես շատ երջանիկ եմ Մյունխենում»,- լեհ հարձակվողի խոսքը մեջբերված է «Sport Bild»-ից։

Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բավարիայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 17 խաղի, խփել է 14 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում