«Ալաշկերտը» նոր պաշտպան ունի

Այսօր Հայաստանի չեմպիոնի «Ալաշկերտի» կազմը համալրել է  Տեդ Նտիրուբուզան:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը վեցամսյա պայմանագիր է ստորագրել: Նտիրուբուզան եզրային պաշտպան է, Մոսկվայի «Սպարտակի» սան է: Նրա վերջին ակումբը եղել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտում հանդես եկող Մոսկվայի «Սոլյարիսը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում