Իսպանիայի գավաթ․ «Ատլետիկոն» կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«Ատլետիկոն» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 3։0 հաշվով առավելության էր հասել «Էյբարի» նկատմամբ, իսկ «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով․ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Սերխիո Էնրիչն ու Պեդրո Լեոնը, իսկ «Ատլետիկոյից»՝ Խոսե Մարիա Խիմենեսը և Խուանֆրանը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում