Վեյկ ան Զե. Արոնյանը 28 քայլում գերհամոզիչ հաղթանակ է տարել (կատարված քայլեր)

Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում շարունակվող «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարում կայացել է 10-րդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթանակ է տարել հունգարացի Ռիխարդ Ռապապորտի նկատմամբ: Շախմատիստներն ընդամենը 28 քայլ են կատարել, որոնցից հետո հունգարացու մատ լինելն անխուսափելի է եղել և նա հանձնվել է:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 6 միավոր բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրա պես 6 միավոր ունեն ևս 4 շախմատիստներ, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով լավագույն արդյունքը հայ գրոսմայստերինն է:

Առաջատարն Ուեսլի Սոն է, ով այս տուրում հաղթել է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, և այժմ ունի 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում