ԱԼԳ-ի կիսաեզրափակիչ. «Լիվերպուլը» կրկին պարտվեց «Սաութհեմփթոնին» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին»: Առաջին խաղում նույնպես «սրբերը» հաղթել էին նվազագույն հաշվով։

«Էնֆիլդում» կայացած մրցավեճում Յուրգեն Կլոպի սաները գոլ խփելու մի քանի լավ պահեր են ունեցել, սակայն չեն իրացրել դրանք: 90+1 րոպեին հյուրերն արագ հակագրոհ են կազմակերպել, և Շեյն Լոնգը գրավել է Լոիս Կարիուսի դարպասը:

Եզրափակչում «Սաութհեմփթոնը» կմրցի «Հալ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում 2:0 հաշվով առավելության են հասել «կարմիր սատանաները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում