Մեթյու Մադոյանը 10 միավոր է վաստակել, Դանսթոնը՝ 14

ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի (NCAA)-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 77:51 հաշվով հաղթեց «Սուֆֆոլկին»։ Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 29 րոպե և վաստակեց 10 միավոր։

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 75:77 հաշվով պարտություն կրեց «Իլինոիսից»: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրեց 21 րոպե:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 19-րդ տուրի շրջանակներում 93:81 հաշվով առավելության հասավ «Դարյուշշաֆակա» ակումբի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե և վաստակեց 14 միավոր: 19-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում