Պաշտոնական. Էվրան վերադարձավ Ֆրանսիա (լուսանկար)

«Յուվենտուսի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան տեղափոխվել է «Մարսել»: 35-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա պայմանագիր: 

Թուրինցիների հետ ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանալու էր առաջիկա ամռանը, սակայն «Ծեր սինյորան» նրան թույլ է տվել անվճար հեռանալ:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Էվրան Ֆրանսիայում հանդես է եկել «Նիցայի» ու «Մոնակոյի» կազմում, որտեղից 2006 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում