Գեդեշը տեղափոխվեց ՊՍԺ (լուսանկարներ)

«Պարի Սեն Ժերմենն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի տրանսֆերի մասին:

Փարիզցիները 20-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել են 4,5 տարվա պայմանագիր: Ֆրանսիական ակումբը չի հրապարակել գործարքի մանրամասները, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացու համար «Բենֆիկան» ստանալու է 30 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Գեդեշը մասնակցել է 28 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում