Բրանիսլավ Իվանովիչը տեղափոխվում է ռուսական թիմ

«Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մոտակա օրեիին դառնալու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ:

«Sport Express»-ը տեղեկացնում է, որ սերբ ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ կնքելու է 2,5 տարվա պայմանագիր: «Զենիթում» 32-ամյա խաղացողի աշխատավարձը տարեկան կազմելու է 5 միլիոն եվրո:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Իվանովիչը մասնակցել է 13 հանդիպման, որոնցում միջինը խաղադաշտում անցկացրել է 45 րոպե:

Նախկինում պաշտպանը հանդես է եկել Ռուսաստանում՝ խաղալով Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: Նա «Չելսիի» կազմում է 2008 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում