Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Բելառուս (լուսանկար)

«Փյունիկի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Տորպեդո–ԲԵԼԱԶ»,- հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը: 

Ժոդինո քաղաքը ներկայացնող ակումբի հետ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է ստորագրել:

«Նա արագ ու տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Այն որ նա ազգային հավաքականի խաղացող է, նույնպես կարևոր հանգամանք է: 24 տարեկանում հավաքականի կազմում 17 խաղ անցկացնելը տպավորիչ ցուցանիշ է:

Կամոն կարող է գործել ամբողջ եզրով: Մտադիր ենք նրան օգտագործել եզրային կիսապաշտպանի դիրքում, որովհետև այդ գոտին ամրապնդելու կարիք ունեինք: Հովհաննիսյանի պես որակյալ ֆուտբոլիստը պետք է օգնի լուծել մեր առջև դրված խնդիրները: Գոհ եմ այդ տեղափոխությունից»,- ասել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում