«Խազարի գավաթ»․ Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է

Ավարտին է մոտենում «Խազարի գավաթ 2017» մրցաշարը: Կայացել են մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

Գաբրիել Սարգսյանն այս տուրում առավելության հասավ գրոսմայստեր Պույա Իդանիի նկատմամբ: Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և 4 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

7-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր և կիսում է 17-25-րդ հորիզոնականները: Ղարիբյանը նաև 93 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը:

Մրցաշարում Հայաստանի երրորդ պատվիրակ Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 4 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում