Australian Open. Նադալը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլում իսպանացի Ռաֆայել Նադալը դժվարին պայքարում 6:3, 5:7, 7:6 (7:5), 6:7 (4:7), 6:4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ 4 ժամ, 56 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալը վաստակեց 45 ակտիվ միավոր, թույլ տվեց 43 ոչ պարտադիր սխալ, իսկ Դիմիտրովի ակտիվում գրանցվեց 20 էյս։ 

«Մեծ Սաղավարտի» տիտղոսի համար Ռաֆայել Նադալը մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ, եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 29-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում