Իսպանիայի գավաթ․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Գործող գավաթակիր «Բարսելոնան» եզրափակչի ուղեգրի համար կխաղա «Ատլետիկոյի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց «Կամպ Նոում»։

Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն Վիգոյի «Սելտան» ու «Ալավեսը»: «Սելտան» առաջին hանդիպումը կանցկացնի տանը, հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում