Ստուգողական խաղում «Փյունիկը» հաղթեց «Արարատին»

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում այսօր ստուգողական հանդիպում են անցկացրել 2016-17թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող «Փյունիկն» ու «Արարատը»։

Առատ ձյան պայմաններում անցած խաղն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ «Արարատը» միակ գոլը խփել է 11-մետրանոց հարվածից․ աչքի է ընկել Գեղամ Թումբարյանը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում