Երկու կիսապաշտպաններ փորձաշրջան կանցնեն «Շիրակում»

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել 2016-17թթ. մրցաշրջանի գարնանային հատվածին։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմին միացել են երկու նիգերիացի ֆուտբոլիստներ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպաններ 21-ամյա Բիլի Աուտա Մայքլը և 22-ամյա Ադեվալե Օլուվաֆեմի Սապարան։ Ֆուտբոլիստները փորձաշրջան կանցնեն «Շիրակում»։

Հավելենք՝ հունվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում