Մի շարք ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում «Գանձասար-Կապանում»

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում «Գանձասար-Կապանը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմում փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ։ «Արարատի» նախկին կիսապաշտպանններ Ռաֆայել Ղազարյանն ու Դավիթ Մարկոսյանը, «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Ադամյանը մարզվում են կապանյան թիմի ճամբարում։ Առաջիկայում հնարավոր է, որ նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրվեն։

«Գանձասար-Կապանում» փորձաշրջան են անցնում նաև Վրաստանի ազգային հավաքականի և Թբիլիսիի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Գիորգի Ջանելիձեն, բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ֆելիպեն և Մակեդոնիայի պատանեկան հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում