Վեյկ ան Զե. 11-րդ տուրում Արոնյանի պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Վեյկ ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» շախմատի խոշոր մրցաշարում տեղի են ունեցել 11-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Խաղավերջում հայ գրոսմայստերը մեկ սխալ է թույլ տվել, սակայն դրանից օգտվելու փոխարեն մրցակիցն ինքն է անհաջող գործել և կորցրել է նպաստավոր դիրքը: Արդյունքում, դիրքը կրկին հավասարվել:

Կայացած 7 պարտիաներից միայն մեկում է հաղթանակ գրանցվել․ չինացի Յի Վեյը սպիտակներով հաղթել է Սերգեյ Կարյակինին:

Առաջատարը նախկինի պես Ուեսլի Սոն է, ով ունի 7,5 միավոր: Կես միավոր պակաս է հավաքել երկրորդ տեղ բարձրացած Յի Վեյը: Արոնյանը 6,5 միավորով երրորդ հորիզոնականում է և լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է Մագնուս Կարլսենին ու Պավել Էլյանովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում