Մեդվեդևան՝ Եվրոպայի չեմպիոն, Գալուստյանը գրավեց 12-րդ տեղը (տեսանյութ)

Չեխիայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել Եվգենիա Մեդվեդևան:

Ռուս մարզուհին ընդհանուր հաշվարկում ստացել է 229,71 միավոր, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է: 17-ամյա գեղասահորդուհին ազատ ծրագրում նույնպես համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վաստակելով 150,79 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աննա Պոգորիլայան (211,39), իսկ բրոնզե մեդալին արժանացել է իտալուհի Կարոլինա Կոստները (210,52):

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 155 միավորով գրավել է 12-րդ տեղը: Ազատ ծրագրում նա 98,74 միավորով ընթացել է 14-րդ հորիզոնականում:

Գալուստյանը հանդես է եկել Լորեն Կրիստիի հանրահայտ «The Color of the Night» երգի ներքո:

Մեդվեդևայի ռեկորդային ելույթը «Extremely Loud & Incredibly Close» ֆիլմի երաժշտության տակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում