Սերենա Ուիլյամսը՝ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն (տեսանյութ)

Մելբուրնում ընթացող Ավստրալիայի Բաց առաջնությունում տեղի ունեցավ կանանց մրցաշարի եզրափակիչը:

Որոշիչ խաղում հանդիպեցին Ուիլյամս քույրերը՝ Սերենան ու Վինուսը: Երկու սեթում 6:4. 6:4 հաշվով հաղթանակ տարավ Սերենան։ Կրտսեր Ուիլյամսը շահել է ավագ քրոջ 4 մատուցում, իսկ սեփականները զիջել է 2 անգամ:

«Մեծ սաղավարտի» մրցումներում Սերենա Ուիլյամսը 23-րդ տիտղոսը նվաճեց, որոնցից 7-ն Ավստրալիայի Բաց առաջնություններում: Ամերիկուհին «Մեծ Սաղավարտի» տիտղոսներով շրջանցեց Շտեֆի Գրաֆին (22):

Բացի այդ, այս չեմպիոնության շնորհիվ 35-ամյա թենիսիտուհին վերադարձավ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում