Իլիկը դարձավ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ

«Գանձասար-Կապանի» կազմում փորձաշրջան անցող Ֆիլիպ Իլիկը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ:

Կապանցիները 1,5 տարվա համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի հետ,- տեղեկացնում է դարպասապահի շահերը ներկայացնող «Bucket Group Sports Management» գործակալական ընկերությունը:

Ավելի վաղ Sport.Times.am-ի հետ զրույցում «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հաստատել էր, որ ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում