Արտագնա խաղում «Բավարիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Վերդերին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Առաջին կեսում մյունխենցիներից մեկական գոլ խփեցին Արյեն Ռոբենը և Դավիդ Ալաբան, իսկ «Վերդերը» երկրորդ կեսում Մաքս Կրուզի ջանքերով միայն կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին» գերազանցելով 3 միավորով, իսկ «Վերդերը», ակտիվում ունենալով 16 միավորով, զբաղեցնում է 15-րդ տեղը։

Բունդեսլիգա, 18-րդ տուր

«Վերդեր» – «Բավարիա»՝ 1։2
Գոլերը՝ Կրուզ 53՛ – Ռոբեն 30՛, Ալաբա 45՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում