Անգլիայի գավաթ․ «Չելսին», «Ման․ Սիթին» ու «Տոտենհեմը» շարունակում են պայքարը, «Լիվերպուլը»՝ ոչ (տեսանյութ)

Մեկնարկել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը։ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» «չոր» հաշվով տոնած հաղթանակների շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացան, «Տոտենհեմը» խաղավարտին խփած գոլի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, իսկ ահա «Լիվերպուլը» զիջեց համեստ մրցակցին։

«Լիվերպուլն» «Էնֆիլդում» 1։2 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։ Հյուրերի կազմում գոլեր խփեցին Ռիչարդ Ստիրմենն ու Անդրեաս Վայմանը, իսկ «կարմիրներից» Դիվոկ Օրիգին 85-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։

«Չելսին» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրենտֆորդի» դարպասը․ «ազնվականներից» գոլեր խփեցին Վիլիանը, Պեդրոն, Բրանիսլավ Իվանովիչը և Միշի Բատշուային։ 

«Մանչեսթեր Սիթին» Ռահիմ Սթերլինգի, Լերոյ Զանեի և Յայա Տուրեի գոլերի շնորհիվ արտագնա խաղում 3։0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Վիկոմբի» նկատմամբ, ընդ որում հաղթական գոլն արձանագրվեց 90+7-րդ րոպեին։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լիվերպուլ» – «Վուլվերհեմփթոն»՝ 1։2
Գոլերը՝ Օրիգի 85՛ – Ստիրմեն 1՛, Վայման 41՛

«Չելսի» – «Բրենդֆորդ»՝ 4։0
Գոլերը՝ Վիլիան 14՛, Պեդրո 21՛, Իվանովիչ 69՛, Բատշուայի 81՛

«Քրիսփալ Փելաս» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3
Գոլերը՝ Սթերլինգ 43՛, Զանե 71՛, Տուրե 90+2՛

«Տոտենհեմ» – «Վիկոմբ»՝ 4։3
Գոլերը՝ Պոլ Հեյս 23՛, 36՛ / 11-մետր․, Թոմփսոն 83՛ – Սոն Հին Մին 60՛, 90+7՛, Վինսենտ Յանսեն 64՛ / 11-մետր․, Դելե Ալի 89՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում