Անգլիայի գավաթ․ «Արսենալը» ջախջախեց «Սաութհեմփթոնին» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
28/01/2017 23:24
Նմանատիպ
«Արսենալը» հեշտությամբ հաղթահարեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի արգելքը։
«Սենտ Մերիում» հյուրընկալվելով «Սաութհեմփթոնին»՝ «զիանգործները» 5 անպատասխան գնդակ խփեցին․ նախ դուբլ ձևակերպեց Դենի Ուելբեքը, ապա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թեո Ուոլքոտը։
1/8 եզրափակիչ փուլի իր մրցակցին «Արսենալը» կիմանա այս փուլի ավարտից հետո կայանալիք վիճակահանությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղթանակներ են տոնել նաև «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Սաութհեմփթոն» – «Արսենալ»՝ 0:5
Գոլերը՝ Ուելբեք 15՛, 22՛, Ուոլքոտ 35՛, 69՛, 84՛