«Ինտերը» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը», որ վերջին 6 խաղում 6 հաղթանակ էր տոնել, հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Պեսկարային» և առավելության հասավ 3։0 հաշվով։ Միլանյան թիմի ֆուտբոլիստներից մեկական գոլ խփեցին Դանիլո Դ՛Ամբրոզիոն, Ժոաու Մարիուն և Էդերը։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 42 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, իսկ «Պեսկարան» մնաց 9 միավորով՝ վերջին տեղում։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ինտեր» – «Պեսկարա»՝ 3։0
Գոլերը՝ Դ՛Ամբրոզիո 23՛, Մարիու 43՛, Էդեր 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում