Վեյկ ան Զե. Արոնյանի տպավորիչ հաղթանակը (կատարված քայլեր)

Հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում տեղի են ունեցել «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարի 12-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ է տարել Լյուկ վան Վելիի նկատմամբ: 34 քայլ շարունակված մրցախաղում հայ գրոսմայստերը հոլանդացուն պարտադրել է կորցնել թագուհուն, և այնպիսի դիրք է ստացել, որն անկախ մրցակցի ջանքերից մատի էր հանգեցնելու: Արդյունքում, Վան Վելին հանձննվել է:

Առաջատարների խմբում գտնվող Պավել Էլյանովի ու Մագնուս Կարլսենի պարտիայում նորվեգացին հաղթանակ է տարել և շարունակում է պայքարը չեմպիոնի կոչման համար: Մնացած բոլոր հանդիպումներում ոչ-ոքի է գրանցվել:

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ուեսլի Սոն ունի 8 միավոր: Նրան հետապնդող Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը և Յի Վեյը հավաքել են 7,5-ական միավոր:

«Տատա Սթիլի» նոր կանոնադրության համաձայն՝ հավասար միավորների դեպքում չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքում: Վերջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Դմիտրի Անդրեյկինի, Սոն սևերով՝ Իվան Նեպոմինաչնիի, Կարլսենը սպիտակներով՝ Սերգեյ Կարյակինի, իսկ Վեյը սպիտակներով՝ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում