Խավիեր Ֆերնանդեսը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Չեխիայում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:

Հաղթող է դարձել Խավյեր Ֆերնանդեսը, ով կարճ ու ազատ ծրագրերի համագումարում վաստակել է 294,84 միավոր: Երեկ տեղի ունեցած ազատ ծրագրում իսպանացին ստացել է 190,59 միավոր: 25-ամյա գեղասահորդը հանդես է եկել Էլվիս Փրեսլիի երգերի միքսի ներքո:

Արծաթե և բրոնզե մեդալներին արժանացել են Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կովտունն (266,80) ու Միխայիլ Կոլյադան (250,18):

Նշենք, որ Ֆերնանդեսը հաղթել է Եվրոպայի վերջին հինգ և աշխարհի վերջին երկու առաջնություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում