«Միլանի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆիորենտինա»

«Էմպոլիի» կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա»:

«Մանուշակների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաձայնագիրը նախատեսված է 1,5 տարով: Տոսկանացիները նաև իրավունք ունեն հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո 10 միլիոն եվրոյով գնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Սապոնարան հայտնի է նաև «Միլանում» ունեցած ելույթներով: Իտալիայի ընթացիկ առաջնության 18 խաղում կիսապաշտպանը դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում