Գոդինին երկարաժամկետ որակազրկում է սպառնում (լուսանկար)

«Ատլետիկոյի» ավագ Դիեգո Գոդինը կարող է երկար ժամանակով որակազրկվել,- գրում է «The Sun»:

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Ալավեսի» հետ արտագնա խաղում (0:0) ուրուգվայցին տեղի է տվել հարձակվող Դեյվերսոնի սադրանքին, ով թքել էր պաշտպանի դեմքին:

Մադրիդիցների ֆուտբոլիստը սկզբից ոչ մի կերպ չի արձագանքել դրան, սակայն մի քանի րոպե անց բրազիլացուն պատասխանել է թքելով նրա ծոծրակին։ «Ալավեսի» ֆուտբոլիստին նույնպես որակազրկում է սպասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում