Ավստրալիայի Բաց առաջնություն. Ֆեդերերը հաղթեց Նադալին և դարձավ չեմպիոն (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնությունում կայացավ տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը․ որոշիչ խաղում հանդիպեցին Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը:

3 ժամ 40 րոպե շարունակված խաղում շվեյցարացին հաղթեց 6:4, 3:6, 6:1,3:6, 6:3 հաշվով և հռչակվեց չեմպիոն: Australian Open-ում դա 35-ամյա թենիսիստի նվաճած 5-րդ տիտղոսն էր: Ընդհանուր առմամբ նա նվաճել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 18 չեմպիոնական տիտղոս։

Ռաֆայել Նադալն իր կարիերայում երրորդ անգամ պարտվեց Մելբուրնի եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում