«Յուվենտուսն» արտագնա խաղում հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Թուրինյան թիմի կազմում առաջին կեսում մեկական գոլ խփեցին Գոնսալո Իգուայինը և Սամի Խեդիրան։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։ «Սասուոլոն» 24 միավորով 15-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սասուոլո» – «Յուվենտուս»՝ 0։2
Գոլերը՝ Իգուային 9՛, Խեդիրա 25՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում