ՊՍԺ-ն և «Մոնակոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում․ «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Մոնակոյին»։

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող թիմերը հաղթողին չորոշեցին՝ հանդիպման վերջնամասում խփելով մեկական գոլ։ Նախ 81-րդ րոպեին Էդինսոն Կավանին անվրեպ իրացրեց Դանիել Սուբաշիչի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը, ապա 92-րդ րոպեին Բերնանդու Սիլվան խփեց «Մոնակոյի» պատասխան գոլը։

Այս ոչ-ոքիից հետո «Մոնակոն» ունի 49 միավոր և «Նիցայի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը, իսկ «Պարի Սեն Ժերմենը» 46 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում