Ռաֆայել Ղազարյանը նոր թիմ ունի (տեսանյութ)

«Գանձասար-Կապանի» շարքերն է համալրել 26-ամյա կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանը։

«Միկայի», «Ալաշկերտի» և «Արարատի» նախկին ֆուտբոլիստը կապանյան թիմի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել,- հայտնում է կապանցիների մամուլի ծառայությունը:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Ղազարյանը «Արարատի» կազմում 10 հանդիպում է անցկացրել։ Ռաֆայել Ղազարյանը Հայաստանի չեմպիոն է (2015-16թթ․), գավաթակիր (2011թ․) և սուպերգավաթակիր (2012-2013թթ․):

Պայմանագրի ստորագրումից հետո կիսապաշտպանը կիսվել է տեղափոխության տպավորություններով, որոնք ներկայացված են տեսանյությում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում