Մայք Հակոբյանը 34 միավոր է վաստակել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանգստյան օրերին ազգային ու երիտասարդական հավաքականների անդամների ելույթների վիճակագրությունը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 20-րդ տուրի շրջանակներում 77:80 հաշվով պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 28 րոպե և վաստակեց 8 միավոր: 20-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» 9-րդ հորիզոնականում է:

ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Սուֆֆոլկը» 78:64 հաշվով առավելության հասավ «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը (Սուֆֆոլկ) խաղադաշտում անկացրեց 33 րոպե, վաստակեց 34 միավոր:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 83:69 հաշվով հաղթանակի հասավ «Մաունտ Իդա» ակումբի նկատմամբ: Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 24 րոպե:

«Իդահո Վենդելսը» սեփական հարկի տակ 85:77 հաշվով առավելության հասավ «Մոնտանայի» նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը («Իդահո Վենդելս») խաղադաշտում անցկացրեց 33 րոպե, և վաստակեց 17 միավոր: «Իդահո Վենդելսը» 20-րդ տուրից հետո զբաղեցնում են 5-րդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում