Արոնյանը վերջին տուրում պարտվեց, Ուեսլի Սոն` Վեյկ ան Զեի չեմպիոն (կատարված քայլեր)

Հոլանդական Վեյկ ան Զեում ավարտվեց «Տատա Սթիլ» շախմատային խոշոր մրցաշարը:

Չեմպիոնության համար պայքարող Լևոն Արոնյանը վերջին տուրում պետք է սև խաղաքարերով հաղթեր Դմիտրի Անդրեյկինին և հուսար, որ զուգահեռ ընթացող պարտիայում առաջատար Ուեսլի Սոն պարտության չի մատնի Իվան Նեպոմինաչնիին: Նույն իրավիճակում էր նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով հայ գրոսմայստերի նման ուներ 7,5 միավոր և կես միավորով զիջում էր Սոյին:

Չեմպիոնական ինտրիգն արագորեն ավարտվեց, երբ ԱՄՆ-ն ներկացնող Սոն սև խաղաքարերով հաղթեց մանկական սխալներ թույլ տված ռուս գրոսմայստերին։

Դրանից հետո պայքարն ընթանում էր միայն երկրորդ տեղի համար, որում Արոնյանը տանուլ տվեց, քանի որ Անդրեյկինի հետ մրցախաղում բազմիցս ստիպված էր ռիսկի դիմել, որոնք արդյունքում չարդարացան: Հայ գրոսմայստերը պարտվեց:

Կարլսենը, տեղեկանալով Արոնյանի պարտված դիրքի մասին, Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում համաձայնեց ոչ-ոքիին: Նորվեգացուն կարող էր շրջանցել Յի Վեյը, ով նույնպես պարտվեց` սպիտակներով զիջելով Ռադոսլավ Վոյտաշեկին:

Արդյունքում, Ուեսլի Սոն դարձավ «Տատա Սիթիլի» չեմպիոն, Կարլսենը գրավեց երկրորդ տեղը, իսկ երեք շախմատիստներ` Արոնյանը, Բաշկարան Ադհիբանը և Յի Վեյը կիսեցին 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդը հնդիկ շախմատիստն էր:

 Մրցաշարային աղյուսակը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում